AM
9 November 2005 - 11:11 AMT

Իրանի նախագահի հայտարարությունը չի անդրադառնա հայ-իրանական ծրագրերի իրականացման վրա

Իրանի նախագահի վերջերս արած հակաիսրայելական հայտարարությունը չի ազդի Հայաստանում իրականացվելիք ծրագրերի վրա, քանի որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները տնտեսական բնույթ ունեն: Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` նշելով, որ հատկապես էներգետիկայի բնագավառում քաղաքական խնդիրներ գոյություն չունեն: Ա.Մովսիսյանը նոյեմբերի 11-17-ին հայկական պատվիրակության հետ կգտնվի Իրանում, որտեղ հանդիպում է ունենալու իր իրանցի նորանշանակ գործընկերոջ հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը բավականին կտրուկ էր արտահայտվել պաղեստինաիսրայելյան խնդրի վերաբերյալ: Նա հայտարարել էր, թե «Իսրայելը պետք է ջնջվի «երկրի երեսից»: Այս խոսքերը խիստ բացասական արձագանք ստացան ողջ աշխարհում: