AM
3 February 2003 - 18:01 AMT

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐՆԱԴՁԵՆ ԿՐԿԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պաշտոնական Թբիլիսին դեմ չէ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, սակայն դա պետք է ուղեկցվի փախստականների վերադարձով: Այդ մասին այսօր իր ռադիոելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուրադ Շեւարնադձեն: «Վրաստանը պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը ոչ միայն մինչեւ Սուխումի, այլ նաեւ մինչեւ Թբիլիսի, այնուհետեւ` Հայաստան եւ Ադրբեջան, սակայն Աբխազիա փախստականների վերադարձին համընթաց»,- ասել է նա: Ընդ որում Է. Շեւարնաձեն նշել է, որ, Կիեւում առանձնազրույցում այդ դիրքորոշումը կիսած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չգիտես ինչու չի տեղեկացրել է այդ մասին լրագրողներին: