Աբխազական երկաթուղու բացումն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական զարգացման համար: Իր անձնական կարծիքն է հայտնել լրագրողներին Երկաթուղային տրանսպորտի խորհրդի Տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն ապրիլի 9-ին Երևանում մեկնարկած ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցության շրջանակներում: «Քանի դեռ գոնե միակողմանի մուտք չի բացվել, գոնե Վրաստանից դեպի Հայաստան, վերջինիս համար շատ բարդ կլինի աշխատել ու վերականգնել արդյունաբերական արտադրությունը»,-ասել է նա:
Պյոտր Կուչերենկոն նշել է, որ լաստանավային փոխադրման և օդային կամրջի միջոցով «Հայաստանի համար բարդ է կրկին հզորացնել տնտեսական բաղադրիչը»: Իսկ եթե քաղաքական հավակնությունները ետին պլան մղվեն և Վրաստանի կողմից (Ռուսաստանի հանդեպ), և Հայաստանի կողմից (Ադրբեջանի հանդեպ), տնտեսական տեմպերը միանգամայն այլ կլինեն և Հայաստանի քաղաքացիները աշխատուժ չեն ծառայի ԱՊՀ այլ պետությունների համար»,-ասել է նա:






