AM
9 Ապրիլ 2013 - 12:30 AMT

Ռուս զինծառայողները վերջնականապես կհեռանան Գաբալայից օգոստոսին

Ռուս զինծառայողները վերջնականապես կհեռանան Գաբալայի ՌԼԿ-ից օգոստոսին: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխնախարար Անատոլի Անտոնովը:

Ըստ նրա, Գաբալայի ՌԼԿ հանձնման-ընդունման աշխատանքները շարունակվում են ռուս-ադրբեջանական հանձնաժողովների շրջանակներում: «Առաջին փուլն ավարտվեց: Հաջորդ փուլում ռուս զինծառայողներն ու բեռը Ադրբեջանի ներքին զորքերի պաշտպանության կուղարկվեն Ռուսաստան: Գործընթացը կավարտվի օգոստոսին»,-ասել է Անտոնովը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: