Իրանում Բուշերի ԱԷԿ-ի մերձակայքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ըստ սեյսմագետների, երկրաշարժի օջախը 10կմ խորության վրա էր, Բուշերից 100կմ հեռավորության վրա: Որոշ ժամանակ անց գրանցվել է երկրորդ ցնցումը 5,4 մագնիտուդով:
Չնայած, որ ԱԷԿ-ը վնասվածքներ չի ստացել, ըստ Իրանի պետական հեռուստատեսության տվյալների, 3 մարդ զոհվել է:






