AM
3 February 2003 - 18:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՋԱԿՑԵԼ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքել է հայտարարություններն այն մասին, թե նախագահական ընտրություններում նա մտադիր է աջակցել ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից մեկին` Արամ Սարգսյանին: Նշենք, որ իր նախընտրական ելույթներում Ա. Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ կառավարության ղեկավարը եւ իր առաջնորդած Հանրապետական կուսակցությունը մտադիր են իրենց ձայնը տալ նրա, այլ ոչ թե գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Ինչպես ասվում է այսօր ՀՀ կառավարության մամլո ծառայության կողմից տարածված վարչապետի հայտարարության մեջ, «իր արտահերթ համագումարում Հանրապետական կուսակցությունը հստակ եւ հիմնավորված որոշում է ընդունել 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի հետ սկսած համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»: