AM
10 Ապրիլ 2013 - 10:13 AMT

Աբդուլլահ Գյուլ. Կայունությունը Վրաստանում կարևոր է տարածաշրջանի անվտանգության համար

Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի միջև իրականացվող տնտեսական նախագծերը մերձեցնում են այդ երկրնրը և ամրպանդում են նրանց համագործակցությունը, ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, ասվում է Թուրքիայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս և Անդրանատոլիական գազամուղը նշանավորում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի համագործակցությունը»,-ասել է Գյուլը:

Նա նաև նշել է, որ կայունությունը Վրաստանում կարևոր է տարածաշրջանի անվտանգության համար: