AM
10 Ապրիլ 2013 - 09:40 AMT

«Արմավիայի» սնանկացման պատճառը մենաշնորհն էր ու վատ մենեջմենթը

Մենաշնորհատերի կարգավիճակն ու վատ մենեջմենթը հանգեցրին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սնանկացման, հայտարարել է ՔԱԳՎ նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Նա հիշեցրեց 90-ականների իրավիճակը, երբ բարեփոխվեց ավիացիոն ոլորտը, ազատականացվեց ավիափոխադրումների ոլորտը, օդանավակայանի կառավարումը, վառելիքի մատակարարումը: Այդ ընթացքում ստեղծվեցին 3 ընկերություններ՝ «Հայկական ավիաուղիներ», «Արաքս» և «Երավիա» իրենց շարժակազմով ու ակտիվներով: 1998թ. հետո, շարունակություն ստանալու փոխարեն, ամեն ինչ հակառակ ուղղությամբ զարգացավ և մենաշնորհվեց: Առաջին երկու ավիաընկերությունները միավորվեցին «Արմավիայի» կազմում, որը չուներ ակտիվներ, այդ ամենը պետք է հանգեցնել սնանկության: Այնուհետև, այդ ավիաընկերության մի մասը վաճառվեց «Սիբիրյան ավիաուղիներին», հետո վերավաճառվեց շատ էժան գնով:

Ազգային անվտանգության տեսակետից, ըստ նրա, «Արմավիայի» սնանկությունը չէր անդրադառնա ավիացիոն շուկայի վրա, եթե գրանցված լինել նաև մեկ այլ ընկերություն, որը փոխօգնության սկզբունքով ծանրությունն իր վրա կվերցներ և գները չէին բարձրանա: « Եվ նույնիսկ ՏՄՊՊ այս դեպքում չի կարող ազդել գների բարձրացման վրա»,-ասել է նա:

Իր հերթին Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցությոնների ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը հավելեց, որ 90-ականների բարեփոխումները ավիացիայի ոլորտում հանգեցրին մի իրավիճակի, որն այժմ ունենք: «Անկասկած պետությունը չպետք է մենաշնորհի իրավունք տա ռազմավարական օբյեկտներին ու ոլորտներին, ունենալով «արգելափակող» 26 տոկոսը»,-ասել է նա: Մուրադյանը հայտնել է, որ ՀԽ առջև խնդիր է դրված՝ սեղմ ժամկետում մշակել Օդային օրենսգիրք, որը բացակայում է Հայաստանում, ինչը թույլ կտա կանոնակարգել ոլորտը և խուսափել խախտումներից: Կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ բոլոր ռազմավարական ուղղությունները Հայաստանում փլուզվեցին 1991-ից սկսած, և «կյանքի ճանապարհին»՝ ավիացիային, իշխանությունները վերաբերվում էին ինչպես արդյունաբերության, ինչն անհեթեթություն է: Ըստ նրա, սնանկությունը մի քանի նպատակ ունի՝ ազատվել պարտքերից, վերակառուցում իրականացնել, երրորդ ճանապարհն է, երբ կառավարիչը գալիս է ու առավելագույնս աշխատում է պարտքերը մարելու ուղղությամբ: Մեսրոբյանը ենթադրում է, որ այդ խնդրի լուծումը երկու ուղղվածություն ունի: Կառավարման ոլորտի փորձագետը հորդորում է անցկացնել էքսպրես-աուդիտ, վեր հանելու համար «Արմավիայի» ֆինանսական խնդիրները և մշակել ստեղծված իրավիճակից դուրս գալու հետագա քայլերը, նաև պատասխանատվության ենթակելով: