Փետրվարի վերջին Բաքու կժամանի Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը, որն Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի քաղաքական բնույթի հարցեր, մասնավորապես, իրավիճակը Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման շուրջ, որն ԱՄՆ ընկերություններին արգելում է զենք վաճառել Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Infonews» գործակալությանը, մարտին Ադրբեջան կժամանի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի երկրորդ պատվիրակությունը, որի անդամները կանցկացնեն Ադրբեջանի զինված ուժերի տեսչական ստուգում` նոր սարքավորումներով դրանց համալրման առնչությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստանում է բոլոր ջանքերը ներդնել Պենտագոնի հետ երկկողմ համագործակցության նման տեմպը պահպանելու համար: