Վենեսուելայում ավարտվել է նախընտրական քարոզարշավը՝ հիմնական մրցակիցներն են Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոն և ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսը:
Մադուրոն վստահ է , որ հաղթանակ է տանելու ապրիլի 14-ի ընտրություններում: Ըստ նրա, արդյունքում «Վենեսուելայում կապահովվի անվտանգությունը, տնտեսական աճն ու պայքարը կոռուպցիայի դեմ»:
Իսկ Կապրիլեսը կոչ է անում փոխել քաղաքական կուրսը: Ըստ վերջին սոցհարցումների առավելություն թեկնածուներից ոչ մեկը չունի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






