AM
12 Ապրիլ 2013 - 10:33 AMT

Ջոն Քերին շտապ ժամանել է Սեուլ

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շտապ ժամանել է Սեուլ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Հարավային Կորեայի ղեկավարների հետ բանակցություններում Քերին կքննարկի Կորեայի թերակղզում լարվածւթյան աճի կանխարգելման հարցը, ինչպես նաև Վաշինգտոնի ու Սեուլի հետագա համագործակցության տարբեր ասպեկտները Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական սպառնալիքի աճի պայմաններում: