Թուրքական ոստիկանությունը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ձերբակալել է «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների, որոնք մտադիր էին պայթեցնել ԱՄՆ դեսպանությունն Անկարայում, Ստամբուլի սինագոգը և այլ օբյեկտներ: Ասվում է, որ դավադրության կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է 12 մարդ՝ երկու չեչեն ՌԴ քաղաքացիությամբ, երկու ադրբեջանցի և 8 թուրք, գրում է The New York Times-ը:
Ըստ հաղորդագրությունների, ահաբեկիչները մտադիր էին պայթեցնել նաև հայտնի թուրք քաղաքացիների տներն ու գրասենյակները:






