AM
15 Ապրիլ 2013 - 09:25 AMT

Նիկոլաս Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

Նիկոլաս Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում, հայտնել է Ազգային ընտրական խորհուրդը:

Ըստ Խորհրդի տվյալների, Մադուրոն ստացել է ձայների 50,76%, իսկ նրա մրցակիցը՝ 49,07%-ը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: