AM
15 Ապրիլ 2013 - 08:44 AMT

Սիրիայում ռմբակոծվել է ապստամբների կենտրոնը համարվող մզկիթը

16 մարդ ռմբակոծության զսհ են դարձել Հադդադ ավանում Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտարարում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» ներկայացուցիչները: Իրավապահները մեղադրում են կառավարական զորքերն ավիահարվածներ հասցնելու մեջ: Հադդադը գտնվում է այն գավառում, որը առավելապես վերահսկվում է ապստամբների կողմից:

Ապստամբներն ու կառավարական զորքերը միմյանց մեղադրում են Օմարի մզկիթի ավերկան համար Դերաայում: Այն հայտնի է որպես հնություն, սակայն հենց այնտեղ 2011-ի մարտին սկսվեցին հակակառավարական ելույթները, որոնք արդյունքում վերածվեցին քաղաքացիական պատերազմի, հայտնում է euronews-ը: