AM
15 Ապրիլ 2013 - 09:40 AMT

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Կորեայի միջև 2012թ. կազմել է 50 մլն դոլար

Ապրիլի 15-ին Երևանում մեկնարկել է «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» միջազգային գիտաժողովը:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Կորեայի միջև 2012թ. կազմել է 50 մլն դոլար: Հայաստանից Կորեա է արտահանվում քարեր, պոլիացետատ, իսկ Կորեայից Հայաստան նե ներկրվում մեքենաներ, բուլդոզերներ:

«Հայաստանը պատրաստ է համագործակցել Կորեայի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին»,-հայտարարել է լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանըը: Հեռանկարային են համարվել դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը:

Գիտաժողովին մասնակցել են կրթության նախարարության, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանի խորհրդական Փակ Ջի Ընը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության, ԵՊԼՀ, ինչպես նաև կորեական կողմի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Կորեական հիմնադրամը: