AM
15 Ապրիլ 2013 - 11:02 AMT

PUM-ը կօգնի Գյումրիին ձեռք բերել լայնամասշտաբ 3D անիմացիոն ծրագրերի սարք

Ապրիլի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության (PUM) Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին:

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց կազմակերպության հետ ակտիվ համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը և մատնանշեց այն ոլորտները, որտեղից և կարելի է սկսել այն: Իր հերթին, ներկայացնելով ընկերության գործառույթները, Լուիթ Կելֆկենսը նշեց, Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունը աշխատում է մոտ յոթ տասնյակ ոլորտներում և չնայած, որ մատուցում է հիմնականում խորհրդատվական ծառայություններ տարիների աշխատանքային փորձ ունեցող հոլանդացի լավագույն փորձագետների միջոցով, սակայն PUM-ի աշխատանքը միայն սրանով չի եզրափակվում՝ փորձի փոխանակում, օգնություն սարքավորումների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում: Փորձագետը նաև վստահեցերց, որ շատ կարճ ժամանակում կօգնի Գյումրիին ձեռք բերել լայնամասշտաբ 3D անիմացիոն ծրագրեր իրականացնող սարք, որը կօգտագործվի Գյումրին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ և հետագա մշակութային միջոցառումների ժամանակ: Կողմերը շոշափեցին հետագա համագործակցությանն վերաբերյալ այլ հարցեր ևս: