AM
15 Ապրիլ 2013 - 11:59 AMT

ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 17-ին կմեկնի Թուրքիա մասնակցելու համար Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի 3-րդ նիստին:

Այցի ընթացքում Սերգեյ Լավրովը կքննարկի նաև իրավիճակը Սիրիայում:

Համատեղ խմբի նիստում կքննարկվեն Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի չորրորդ նիստի նախապատրաստման աշխատանքները: Կքննարկվի նաև ընթացիկ մակարդակը երկկողմ հարաբերություններում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: