AM
15 Ապրիլ 2013 - 12:36 AMT

Այսօր Իսրայելում նշում են զոհված մարտիկների հիշատակը

Այսօր Իսրայելում նշում են զոհված մարտիկների հիշատակը: Ժամը 11-ին Իսրայելում հնչել է երկրոպեանոց սգո ազդանշանը ի հիշատակ Իսրայելի պատերազմներում զոհվածների ու Աղետի զոհերի: Դա ազդարարեց Հիշատակի օրվա պետական արարողության մեկնարկը Երուսաղեմի Հերցլի լեռան վրա:

Հիշատակի աղոթք ընթերցվեց, ծաղկեպսակներ դրվեցին երկրի նախագահի վարչապետի և այլ պաշտոնյաների կողմից: Պաշտոնական արարողությունն ավարտվեց Իսրայելի օրհներգի կատարմամբ:

Սգո ցուցակում այժմ 25 578 մարդ է ընդգրկված, որոնցից 23 085 ՑԱԽԱԼ-ի զինծառայողներ են ու այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ: