Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հայտարարել է, որ Բոստոնում տեղի ունեցած պայթյունների համատեքստում Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չկա:
«Սոչիում անվտանգության լուրջ միջոցներ են ձեռնարկվել: Կարծում եմ, լրացուցիչ միջոցների կարիք չի լինի»,-Ժուկովի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքսը»: Սոչիի Օլիմպիական խաղերը մեկնարկում են 2014թ. փետրվարի 7-ին:






