Ճապոնական էլեկտրատեխնիկական հսկա Panasonic Corp-ի տնօրենների խորհուրդը ապրիլի 17-ին որոշել է 60 տոկոսվ կրճատել նախագահ Կաձուհիրո Ցուգայի աշխատավարձը որպես պատիժ վատ ցուցանիշների համար: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսից:
Նույնքան կկրճատվեն նաև Սյուկակու Նագաեի եկամուտները, որը հունիսից կզբաղեցնի Panasonic-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
Panasonic-ն այժմ ծանր ժամանակներ է ապրում, առաջին հերթին հեռուստացույցի շուկայում մրցակցությանը զիջելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: