AM
17 Ապրիլ 2013 - 05:36 AMT

Այսօր կհուղարկավորվի Մարգարետ Թետչերը

Այսօր տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի նախկին վրչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը: Աս մասին օրեր առաջ հայտարարել է Դաունինգ սթրիթում կառավարության ղեկավարի դիվանատունը: Վարչապետ Դևիդ Քեմերոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաև նշված Է եղել, որ այս որոշումն ընդունվել Է Թետչերի ընտանիքի Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչների հետ կառավարության համակարգող կոմիտեի խորհրդակցության արդյունքներով:

«Երկաթե Լեդիի» հուղարկավորութան ողջ ընթացքում լռելու է նաև Բիգ Բենը, որ վեջերս վերափոխվեց թագուհու անունով և որն ազդարարում է ամեն քառորդ ժամը: Այս քայլով իշխանությունը հարգանք է դրսևորում նախկին վարչապետ հիշատակին: Վերջին անգամ Մեծ Բրիտանիայի գլխավոր ժամացույցը լռել է 1965 թվականին` Ուինսթոն Չերչիլի հուղարկավորության ժամանակ: