«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ԵԱՀԿ-ին եւ Եվրախորհրդին` պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ այդ երկրում «խոսքի ազատության միջազգային չափանիշների» խախտումները դադարեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբեր Մենարի խոսքերով, անցյալ տարի ադրբեջանական ԶԼՄ-ների դեմ հարուցվել է ավելի քան 30 դատական հայց, հիմնականում, պետական պաշտոնյաների կողմից: «ԶԼՄ-ների հետապնդումն անթույլատրելի է մի երկրում, որը եվրոպական կառույցների առջեւ պարտավորվել է հարգել մամուլի ազատությունը», – նշել է նա: