2013թ. փետրվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14571 գործարք, ինչն ավելի է 2012թ. նույն ժամանակաշրջանից 1,3 տոկոսով: Ընդ որում 2013թ. փետրվարին նույն տարվա հունվարի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը աճել է 46,6 %-ով
2013թ. փետրվարին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 56,8 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013թ. փետրվարին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 0,2 %-ով, իսկ 2013թ. հունվարի համեմատ՝ 25,3տոկոսով:
Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի փետրվարին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 268 հազար դրամ, 2012թ. նույն շրջանի 250 հազարի համեմատ: Ամսական կտրվածքով՝ 2013թ. հունվարի համեմատ, 1 քմ միջին շուկայական գինը ավելացել է 0,6 տոկոսով:
Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. փետրվարին 1 քմ արժեքը կազմել է 424 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 352 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 280 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 245 հազար դրամ, Ավան՝ 255 հազար դրամ, Էրեբունի՝ 245 հազար դրամ, Շենգավիթ՝ 251 հազար դրամ, Դավիթաշեն՝ 267 հազար դրամ, Աջափնյակ՝ 243 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (236 հազար դրամ) և Նուբարաշեն (146 հազար դրամ) վարչական շրջաններում:
2012թ. փետրվարին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 401 բնակարաններ, որոնց քանակը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 32,8 %-ով և 22,3 տոկոսով 2012թ. դեկտեմբերի համեմատ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. փետրվարին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. հունվարի համեմատ, աճել է 0,4%-ով:






