AM
17 Ապրիլ 2013 - 09:33 AMT

ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնության ստորագրումը շահավետ կլինի ՀՀ բնակչության 93 տոկոսի համար

Ապրիլի 17-ին Երևանում ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակացություններին աջակցելու նպատակով իրականացվցող Առևտրի կայունության ազդեցության գնահատման նախնական արդյունքները:

Ըստ Առևտրի կայունության ազդեցության գնահատման նախնական արդյունքների, ԵՄ հետ համաձայնությունը շահավետ կլինի բնակչության 93 տոկոսի համար, քանի որ արդյունքում ակնկալվում է տնտեսական աճ, աշխատավարձերի ու եկամուտների բարձրացում, գների իջեցում, իսկ երկրի տնտեսությունը կդառնա ավելի մրցունակ, կավելանան արտահանման հնարավորությունները:

Հետազոտությամբ զբաղվում են ECORYS ընկերությունների կոնսորցիումը (Նիդերլանդներ) և CASE (Լեհաստան), իսկ հայկական կողմից երեք անկախ փորձագետ:

Գնահատման արդյունքները հայտնի կդառնան 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ու կփոխանցվեն եվրահանձնաժողովին ու կառավարությանը: ԵՄ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակացությունները կավարտվեն 2013թ. նոյեմբեր-դեկտեմբերին: