Ադրբեջանում մահացել է այդ երկրի ԶՈւ ենթասպա, երկու սպա վիրավորվել է: Այդ մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, ոստիկանության վրա հղումով: Ասվում է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Ադրբեջանի ՊՆ զինծառայող, լեյտենանտ Ռաշադ Մանսիմովը, դուրս է եկել ավտոմայրուղուց ու շրջվել: Արդյունքում մահացել է ենթասպա Քյանան Ատաշ օղլու Իսկենդերովը: Վարորդն ու մյուս ուղևորը՝ ավագ Ռամիզ Մուրգյուզովը մարմնական վնասվածքներ են ստացել:






