AM
19 Ապրիլ 2013 - 08:50 AMT

Ադրբեջանական բանակում «անզգուշությամբ» մահվան դեպքերի շարան է

Ադրբեջանի ԶՈւ շարքերում տեղի է ունեցել հերթական արյունալի միջադեպը՝ զինվորը կրակել է սպայի վրա: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, կրակոցի արդյունքում սպան վախճանվել է: Ասվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասում, որը գտնվում է Նախիջևանի ինքնավարության տարածքում: Կրակոցը կատարել է զինվոր Շահվերդիև Ռաֆաիլ Ալի օղլուն, արդյունքում սպանվել է նույն զորամասի ավագ լեյտենանտ Մամեդով Էլշան Մուբարիզ օղլուն: Ինչպես և նախօրեին, դա «անզգույշ» կրակոց է եղել: