AM
1 February 2003 - 14:13 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳՈՎ

Իլհամ Ալիուի նշանակումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում իրականացվել է ռոտացիայի կարգով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի արտաքաին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, համանման առաջարկություն է արվել նաեւ Հայաստանի պատվիրակությանը: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ ընթացիկ տարվա մայիսին լրանում է ՀՀ ներկայիս գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետը, իմաստ չուներ համաձայնվել, ընդգծել է պատգամավորը: «Կարծում եմ, որ հայկական պատվիրակության ղեկավարը ռոտացիայի կարգով կընտրվի ԵԽԽՎ փոխնախագահներից մեկի պաշտոնում հաջորդ նստաշրջանի ժամանակ», – ասել է Հսովհաննես Հովհաննիսյանը: