AM
19 Ապրիլ 2013 - 08:41 AMT

ՀԿԵ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

2013 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատարվագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ արագացել է 1 օրով կամ 35,7%-ով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-մարտին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,8 օր: Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5356 տկմ նետտո/վագոն, ինչը 34,5%-ովգերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 370,6 լոկ-կմ, ինչը7,8%-ով գերազանցում է 2012-ի ցուցանիշը: Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքներիանվտանգության ապահովման շնորհիվ: