AM
19 Ապրիլ 2013 - 14:17 AMT

Ucom-ում ամփոփել են գարնանային տոներին նվիրված ստեղծագործական մրցույթի արդյունքները

Այսօր` ապրիլի 19-ին, Ucom գլխավոր գրասենյակում ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հանձնեց մրցանակ գարնանային տոներին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Կանանց միամսյակի կապակցությամբ «Յուքոմ» ընկերությունը հայտարարել էր ստեղծագործական մրցույթ բոլոր այն մարդկանց համար, ովքեր օգտվում են «Յուքոմ» ընկերության ծառայություններից: Թեման գեղեցկությունն էր. մասնակիցները պետք է ստեղծեին գեղեցիկ լուսանկարներ կամ նկարներ: Խաղարկությունը առաջին օրվանից ներգրավեց բազմաթիվ մասնակիցների. պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարներ և նկարներ, ընդհանուր թիվը` մոտ 700 հատ աշխատանք: Եզրափակիչին բաց քվեարկությունը անցնում էր Ucom սպասարկման սրահներում: Եզրափակիչ դուրս եկած 10 նկարներից ձայների առավելագույն տոկոսը հավաքել էր Արթուր Բարսեղյանի նկարը: Հաղթողին՝Արթուր Բարսեղյանին, հանձնվեց գլխավոր մրցանակը` ուղևորություն բարձրակարգ նավով Միջերկրածովյան լավագույն տեսարժան վայրերով (Վենետիկ, Դուբրովնիկ, Աթենք, Հեփեսոս և այլն):