Այն տանը, որտեղ, ենթադրաբար, թաքնվում է բոստոնցի ահաբեկիչը, պայթյուններ են հնչել: Բոստոնի ոստիկանությունը շրջապատել է շենքը, որտեղ, հավանաբար, գտնվում է Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության երկրորդ մասնակիցը, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ:
Ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ երկու պայթյուն հնչեց 12 վայրկյան տարբերությամբ: Զոհվեց 3 մարդ, որից մեկը 8-ամյա երեխա: Տուժածների թիվը հասնում է 183:






