Ապրիլի 20-ին ժամը 09:36-ին, տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900: Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ և վիրավորվել 600: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը:
Երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ, առաջացել են սողանքներ:






