AM
20 Ապրիլ 2013 - 08:03 AMT

Օբամա. Ահաբեկիչները պարտվեցին, քանի որ ամերիկացիները դիմակայում են ահաբեկչությանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերից հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ նվիրված Բոստոնի ահաբեկչության կազմակերպման կասկածյալի ձերբակալմանը: «Այսօր մեր ժողովուրդը պարտք է Բոստոնի ու Մասաչուսեթսի բնակիչներին»,-ասել է նախագահը՝ նշելով, որ ահաբեկիչները պարտվեցին, քանի որ ամերիկացիները դիմակայում են ահաբեկչությանը: Օբաման խոստացել է քննել կատարվածը, պարզել հանցագործների դրդապատճառները, պարզել, թե ովքեր են հանցակիցները: Միևնույն ժամանակ Օբաման զգուշացրել է, որ մարդիկ խուսափեն առանձին անձանց արարքներով մարդկանց խմբերի մասին դատելուց: Ջոխար Ցանաևը ձերբակալվել է Ուոթերթաունում ապրիլի 19-ի երեկոյան: Կասկածյալին հիվանդանոց են տեղափոխել, քանի որ նա վիրավոր է ու ծանր վիճակում է գտնվում: