Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի աշխատակազմի մի շարք աշխատակիցների պարգևատրել է մեդալներով, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, նախագահի օգնական Սևակ Լալայանը: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել եննախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Արմեն Գիչյանը, նախագահի օգնականներ Գեորգի Կուտոյանը և Արմեն Աբելյանը:
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են նախագահի արդեն նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը:






