AM
20 Ապրիլ 2013 - 09:23 AMT

Փարիզի ոստիկանությունը ցրել է միասեռական ամուսնությունների դեմ ցույցը

Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել է միասեռական ամուսնությունների դեմ ցույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ֆրանսիական ԶԼՄ-ների վրա հղումով: «Ամուսնություն բոլորի համար» օրենքի հակառակորդների ու կողմնակիցների ակցիաները անցնում են բազում ֆրանսիական քաղաքներում: Օրենքի դեմ հանդես եկող ցույցը թույլատրված էր մինչև 22:00-ն: Սակայն, մասնակիցները, որոնց թիվը 2,5-7000 էր հասնում, չէին շտապում ցրվել: Ազգային ժողովի մոտ մնացած 200-300 ցուցարարների դեմ ոստիկանները արցունքաբեր գազ օգտագործեցին: Ակնկալվում է, որ օրենքը, որով թույլատրվում է երեխաներ որդեգրել միասեռական զույգերին, ուժի մեջ կմտնի ամռան սկզբին, երբ այն կստորագրի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: