AM
20 Ապրիլ 2013 - 09:21 AMT

Իրաքում մեկնարկել են առաջին ընտրությունները ԱՄՆ զորքերը դուրս բերելուց հետո

Իրաքում մեկնարկել են ԱՄՆ զորքերը մեկ տարի առաջ դուրս բերելուց հետո առաջին ընտրությունները: Երկրում ընտրում են պատգամավորներին, որոնք կընդգրկվեն նահանգների խորհրդների կազմում: Իրաքի քաղաքականությունը բաժանված է շիաների, սունի մահմեդականների ու քրդերի միջև, որոնք կառավարում են սեփական ինքնավար տարածաշրջանը երկրի հյուսիսում: Գրոհայինները վերջերս ուժգնացրել են բռնությունը, խորացնելու համար կրոնական լարվածությունը, հայտնում է MIGnews.com-ը: