Թեհրանում զորահանդես է տեղի ունեցել՝ նվիրված Զինված ուժերի օրվան: Տեղի են ունեցել նաև ինքնաթիռների ցուցադրական թռիչքներ, իսկ երկրի ղեկավարությունը հակաիսրայելյան հայտարարություններով է հանդես եկել: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ անկայունության աղբյուրը Պարսից ծոցում «օտարերկրյա ուժերի ռազմական ներկայության արդյունքն է»: Իրանի բանակի գլխավոր շտաբի պետը սպառնալիքներ է տեղացել Իսրայելի հասցեին, ասելով, որ «եթե Իսրայելը ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ, ապա կանհետանա քարտեզի երեսից»:






