AM
20 Ապրիլ 2013 - 10:18 AMT

Ջոն Քերի. Ահաբեկչությունն անընդունելի է ցանկացած երկրում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «ահաբեկչությունն անընդունելի է ցանկացած երկրում», սակայն հրաժարավել է պատասխանել այն հարցին, թե շփում եղել է արդյոք ՌԴ իշխանությունների հետ Բոստոնի իրադարձությունների շրջանակում: «Մենք պետք է շարունակենք պայքարն ահաբեկչության դեմ»,-հավելել է պետքարտուղարը, որը ուրբաթ օրը հանդիպել է իր մեքսիկացի գործընկեր Խոսե Անտոնիո Մեադեի հետ: Քերին նշել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննել կատարվածը, ուստի այս պահին «անտեղի կլիներ» մեկնաբանել, թե եղել են արդյոք շփումներ Ռուսաստանի հետ ահաբեկչության հետ կապված: