AM
20 Ապրիլ 2013 - 10:19 AMT

Կոսովոն և Սերբիան պայմանավորվել են

Կոսովոյի ու Սերբիայի միջև բանակցություններն ավարտվել եմ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի ստորագրմամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Վերջապես՝ սպիտակ ծուխ: Habemus pactum: Երջանիկ եմ»,-գրել է ԵՄ-ին Կոսովոյի ինտեգրման գծով նախարար Վլորա Ցիտակուն իր միկրոբլոգում: Պայմանագրի կնքման փաստը հաստատել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Երկու կողմերը պարտավորվել են չխոչընդոտել միմյանց մուտքը Եվրամիություն: Ավելի վաղ Սերբիան հրաժարվում էր ստորագրել Եվրամիության առաջարկած համաձայնությունը Կոսովոյի վերաբերյալ: