Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե մտադիր է երկխոսություն սկսել Պեկինի հետ, մեջբերում է ճապոնական «Ասահի» թերթը անհայտ աղբյուրի խոսքերը: Այդ հայտարարությունը ստիպել է ԱՄՆ-ին, Հարավային Կորեային ու Ճապոնիային հավատալ, որ «Մուսուդան» բալիստիկ հրթիռի գործարկումը հազիվ թե իրականություն դառնա: Ըստ պարբերականի, սակայն, հրթիռի գործարկման վտնագը դեռ բարձր է, սակայն որոշ հրթիռային ստորաբաժանումներ արդեն ապամոնտաժվել են արևելյան ափից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կորեայի թերակղզու հարցերով Չինաստանի կառավարության ներկայացուցիչ Ու Դավեյը կարող է այցելել Փհենյան բանակցություններ սկսելու նպատակով: Դավեյը, որը ԱՄՆ կայցելի հաջորդ շաբաթ, կկարողանա միջոնդ հանդիսանալ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև, ասվում է հաղորդագրության մեջ:






