AM
1 February 2003 - 14:12 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՈՇԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԷԼՄԵԴԴԻՆ ԱԲԻԵՎԻՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը որոշում է ընդունել ադրբեջանական կողմին հանձել ռազմագերի Էլմեդդին Աբիեւին, որը գերի էր ընկել հունվարի 8-ին` ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ԼՂՀ տարածք ներխուժելու փորձ կատարելիս: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս որոշումը կայացվել է նրանից հետո, երբ ԼՂՀ Ռազմագերիների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողով պաշտոնական դիմում է ներկայացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակից` «բոլոր շահագրգիռ կողմերից ստացված համաձայնության համապատասխան» ադրբեջանցի ռազմագերուն հանձնելու վերաբերյալ: Նշենք, որ հունվարի 30-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Էլմեդդին Աբիեւի ճակատագրի հարցը: Ավելի վաղ, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն խնդրել էր Գարեգին Երկրորդին աջակցել Աբիեւի հայրենիք վերադառնալուն: