AM
20 Ապրիլ 2013 - 10:53 AMT

Սպանություններն ադրբեջանական բանակում շարունակվում են

Ապրիլի 20-ին Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում մահացել է շարքային Էմին Իլգարօղլի Գուլիևը, 1994թ. ծնված, որը զորակոչվել էր 2013թ. հունվարին Գյանջայի Քյապազի շրջանից: Ինչպես 1news.az-ին են հայտնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում, մահվան պատճառը Գուլիևին ամրագրված ինքնաձիգից կատարված կրակոցն է եղել: Փաստով հարուցվել է քրեական գործ: