Պարագվայում նախագահական ընտրություններում հաղթել է պահպանողական Օրասիո Կարտեսը, որը «Կոլորադո» կուսակցության թեկնածուն էր, հայտնում է Associated Press-ը: Նախագահական ընտրությունները տեղի ունեցան ապրիլի 21-ին: Կարտեսին սատարեց ընտրողների 51 տոկոսը, իսկ նրա մրցակցին՝ միայն 37 տոկոսը: Վերջինս արդեն ճանաչել է իր պարտությունը: «Կոլորադո» կուսակցությունը Պարագվայի իշխող կուսակցությունն էր 60 տարի շարունակ, մինչ 2008թ. պարտությունը, հայտնում է ՌԲԿ-ն:






