Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները Ջոն Քերիի ստամբուլյան այցի օրակարգում են: ԱԳ նախարար Դավութօղլուի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը կրկին հիշեցրել է, որ Վաշինգտոնի համար առաջնային է մնում խոշոր դերակատարների հաշտեցումը Մերձավոր Արևելքում: Նա խորհուրդ է տվել թուրք վարչապետին հետաձգել այցը ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի տարածք, որը նախատեսված է մայիսի վերջին: «Իսրայելի վարչապետը կարևոր ընտրություն է կատարել ու համարձակ որոշում է կայացրել, որը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը: Ես կարծում եմ, որ վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Դավութօղլուն լիովին կողմ են ձեռք բերված պարտավորություններին»,-ասել է Քերին, հայտնում է euronews-ը:






