AM
23 Ապրիլ 2013 - 10:17 AMT

Հարձակման է ենթարկվել Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատունը

Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատունը ահաբեկչական հարձակման է ենթարկվել: Տրիպոլիում դիվանագիտական առաքելության տարածքում պայթել է պայթուցիկով մեքենան: Հայտնվում է առնվազն երկու վիրավորների ու բազմաթիվ ավերածությունների մասին:

Մասնակիորեն փլուզվել է պատը: Ամբողջությամբ այրվել են առաքելության մոտ կայանած երկու ավտոմեքենաները, հայտնում է euronews-ը: