6 մարդկանց սպանության համար կասկածվող Բելգորոդի 31-ամյա բնակիչ Սերգեյ Պոմազունը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով լռություն պահպանելու իր սահմանադրական իրավունքը, հայտնում է քննչական կոմիտեն: «Մեղադրյալին տրամադրվել է պետական պաշտպան: Այսօր քննիչը հանդես կգա դատարանում միջնորդությամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ»,-հայտարարել է քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Կոզիրևան BBC-ի Ռուսական ծառայության ներկայացուցչին:
Հարցաքննությունից հետո Պոմազունի հոգեկան վիճակը կստանա մասնագետների գնահատականը:






