«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի անդամ, Կովկասի գծով փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարում է, որ ըստ իր տեղեկությունների, Բոստոնում ահաբեկչության կատարման համար կասկածվող Տամերլան Ցարնաևը վրացական անձնագիր է ունեցել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Հիշեցնենք, որ այսօր ռուսական «Իզվեստիա» թերթը տեղեկություն է տարածել, «Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության փաստաթղթերի վրա հղումով», առ այն, որ Տամերլան Ցարնաևը 2012թ. մասնակցել է վրացական «Կովկասյան հիմնադրամի» միջոցառումներին, որը համագործակցել է ամերիկյան ոչ առևտրային «Ջեյմսթաուն» կազմակերպության հետ:
Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է այդ տեղեկատվությունը ու հայտարարում է. նման բան չկա:






