149 մարդ է զոհվել, շուրջ հազարը վիրավորվել է 8-հարկանի շենքի փլուզման արդյունքում Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից ոչ հեռու, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Փրկարարները շարունակում են աշխատանքնեը, փլատակների տակ դեռ շատ մարդիկ կան:
Ըստ ոստիկանության, շենքի սեփականատերերը գիտեին, որ շենքը վթարային վիճակում է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






