AM
25 Ապրիլ 2013 - 12:03 AMT

ԶՖԳ-ն 500 հազար եվրո կտրամադրի Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի համար

Հայաստանի կառավարությունը ապրիլի 25-ի նիստում հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ համաձայնագրին, որով նախատեսվում է ֆինանսավորել մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, ուղղված հայկական տնտեսության զարգացմանը:

Ինչպես ասել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, համաձայնության շրջանակներում Զարգացման ֆրանսիական գործակալությունը 500 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ենթակառուցվածքային նախագծերի համար:

Այդ նախագծերի թվում են՝ Վեդիի ջրամբարի կառուցումը, Տաթևի զարգացման ծրագրում ներառված համայնքների զարգացման ծրագրերը, կոշտ թափոնների կառավարումը, առողջապահական ծրագրեր: