AM
26 Ապրիլ 2013 - 08:16 AMT

Իսպանիայում գործազուրկների թիվը գերազանցում է 6 միլիոնը

Իսպանիայում գործազուրկների թիվը գերազանցում է 6 միլիոնը, ինչը գերազանցում է բնակչության 27 տոկոսը: Մեկ տարուց ավելի չաշխատող մարդկանց թիվը աճել է մինչև 3,5 մլն:

Ընդ որում գործազրկության մակարդակը մինչև 25 տարեկան մարդկանց շրջանում կազմել է 57 տոկոս:

Իսպանիան տնտեսական անկում է ապրում արդեն 4 տարի: Բանկային ճգնաժամի հաղթահարման համար կոշտ տնտեսման միջոցներ են կիրառվում: