Թուրքական կոմունիստական Sol կուսակցության միջազգային նորությունների բաժնի խմբագիր Ալի Օրնեկը պայմանական կալանքի է դատապարտվել երկրի նախագահին վիրավորելու համար, հայտնում է Today’s Zaman-ը:
Օրնեկը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման՝ զգուշացումով, որ այն կփոխարինվի իրականով, եթե լրագրողը ևս մեկ նման իրավախախտում անի առաջիկա 5 տարում: Ալի Օրնեկը Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանի մասին գրել է, որ այդ համալսարանի շրջանավարտները, որը գտնվում է Գյուլի ծննդավայրում, կգնան գործող նախագահի ճանապարհով: «Այդ համալսարանում տիրում են գործազրկությունը, կոռուպցիան ու խնամիյական հարաբերությունները»,-ասել է Գյուլը:
Դատի ժամանակ Օրնեկը հայտարարել է, որ իր խոսքերը վիրավորական չեն եղել անձնապես Թուրքիայի նախագահի համար, հայտնում է Լենտա.ռու-ն:






